49 տարեկան հասակում մահացել է լեգենդար թենիսիստուհին
Թենիսի համաշխարհային ասոցիացիայի (WTA) հայտնում է, որ չեխ թեննիսիստուհի Յանա Նովոտնան, ով համարվում էր այս սպորտաձևում ամենահաջողակներից մեկը, մահացել է իր տանը իր հարազատներով շրջապատված: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Նովոտնան WTA-ի 24 տիտղոսների և 76 թենիսի մրցաշարերի հաղթող է ճանաչվել: Նա 12 անգամ հաղթել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում: 1998-ին նա առաջատարն է եղել Ուիմբլդոնում: Յանան երկու անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի (1988 և 1996) արծաթե մեդալ:
Իր կյանքի վերջին տարիներին թենիսիստուհին ծանր հիվանդություն էր տանում: