Մահացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը
Մահացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը՝ 83 տարեկան հասակում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Մահվան մասին լրատվամիջոցը մահացել է նրա զոհերից մեկի՝ Դեբրա Թեյթի քրոջից, վերջինս էլ տեղեկացել էր բանտային վարչակազմի կողմից:
Մարդասպանը մահացել է նոյեմբերի 16-ին՝ բանտային հիվանդանոցում: Ըստ բժիշկների նրանք չեն կարողացել փրկել Մենսոնի կյանքը:
TMZ պարզաբանել է, որ հունվարին Մենսոն հիվանդանոցում որոշ ժամանակ պառկել է, սակայն բժիշկները վիրահատական միջամտությունը շատ ռիսկային են համարել և որոշել են չվիրահատել:
1969-ին Լոս Անջելեսում Մանսոնը սպանել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, Շարոն Թեյթին և իր ընկերներից չորսին: Բացի այդ, Մենսոնը մեղավոր է ճանաչվել ևս երկու սպանությունների մեջ: Երեք մեղադրյալի հետ միասին նա դատապարտվել է մահվան, սակայն 1972 թ. Կալիֆոռնիայում առավելագույն տույժը ժամանակավորապես չեղարկվել է, իսկ Մենսոնը դատապարտվել է ցմահ բանտարկության: