Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են սրվել Բաքվի նախագահական ընտրությունների ժամանակ. Գրիգորի Այվազյան
Այսօր Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հոկտեմբերին Բաքվում կայանակիք նախագահական ընտրությունների մասին: Նրա խոսքով` արդեն կան լրագրողներ, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու և լուսաբանել ողջ քաղաքական գործընթացը: Գրիգորի Այվազյանի խոսքով` եթե Ադրբեջանը գրանցի իր թեկնածությունը, դա հնարավորություն կտա միջազգային հանրության առաջ բարձրացնել ադրբեջանահայերի խնդիրը:
Հեյդար Ալիևի օրոք Ադրբեջանը հակված էր Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել: Նրա խոսքով` Հեյդար Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանին Արցախը պետք չէ և չի եղել, դա քարքարոտ հող է, որը Բաքվին օգուտ չի տվել: Սակայն ըստ մասնագետի` Ալիևը այժմ վարում է լրիվ այլ քաղաքականություն:
Նա չի բացառում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են սրվել Բաքվի նախագահական ընտրություններում: Գրիգորի Այվազյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն նշեց, որ դա զուտ տնտեսական հարց է:
Նրա խոսքով` մենք կռվող ժողովուրդ ենք և ապացուցել ենք, որ կարող ենք ապրել մեր զատագրած հողում: «Մենք մի անգամ արդեն դաս տվել ենք ադրբեջանցիներին և ապացուցել` անգամ ռազմական ճանապարհով ինչպես ենք լուծում Արցախի հարցը: Եթե այդ դասը նրանց քիչ է, մենք պատրաստ ենք դա կրկնել»,-ասաց Գրիգորի Այվազյանը: