Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են վաճառել իրենց դստեր լուսանկարը' հանուն բարեգործության
Վերջերս ծնողներ դարձած Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտպանում են իրենց նորածին դստերը հանրության աչքից և չեն շտապում ծանոթացնել Նորթ Ուեսթին աշխարհի հետ:
Այնուամենայնիվ, շուտով հանրությունը կարող է տեսնել փոքրիկին, քանի որ ապագա ամուսինները որոշել են վաճառել Նորթի առաջին լուսանկարը: Զույգը սրանից որևէ շահույթ չի հետապնդում: Նրանք պարզապես ոգեշնչվել են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի օրինակով. լուսանկարի ողջ գումարը կգնա բարեգործության:
Քանյեն մտադիր է մեծացնել դստերը շոու-բիզնեսից հեռու. որպես օրինակ երաժիշտն արգելել է Քիմին նկարահանել դստերը ռեալիթի-շուի ժամանակ: