Լավրովը հանդիպել է Ալիևին, փոխանցել Պուտինի ջերմ բարևներն ու խոսել ԼՂ հակամարտության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ջերմ բարևներ է ուղարկել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Լավրովը նշել է, որ երկրների միջև նշմարվում է առևտրաշրջանառության ավելի քան 60%-անոց աճ 9 ամսվա ընթացքում: Լավրովը նաև ուշադրություն է դարձրել Ստավրոպոլում միջշրջանային ֆորումի բարեհաջող անցկացմանը:
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր հետաքրքրված է ԼՂ համակարտության կարգավորման հարցում: