Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ նախագահները բոլոր հարցերով պայմանավորվածություն ունեն
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն կիրակի օրը Անթալյայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են բոլոր նշանակալի հարցերի շուրջ:
Այս մասին ТАСС-ի տեղեկացմամբ,հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հավաքվել ենք Սոչիում նոյեմբերի 22-ին կայանալիք երեք երկրների նախագահների գագաթնաժողովի պատրաստությանն առնչվող կոնկրետ հարցերը քննարկելու համար: Աշխատանքը շատ արդյունավետ էր, պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»,- հայտնել է Լավրովը:
«Նախագահներին հաշվետվություն ենք ներկայացնելու մեր գնահատականների մասին՝ թե ինչպես շարժվել առաջ, ինչպես ամրապնդել գործընթացը, որը անվանվում է Աստանայի գործընթաց, և որը պետք է մաքսիմալ բարեկարգ պայմաններ ստեղծի, որպեսզի Ժնեվյան գործընթացը ի վերջո որոշակի իրական գործիքներ ունենա ՄԱԿ-ի 2254 Անվտանգության Խորհրդի ժամանակ առաջադրված հիմնահարցերի լուծման համար» - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հայտնել է, որ Գլխավոր շտաբերի ղեկավարները Սոչիում կայանալիք գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն Սիրիայում անվտագնության գոտիների աշխատանքի մանրամասները:
Նա նշել է, որ երեք երկրների ռազմական ուժերը անընդհատ կապի մեջ են գտնվում այս հարցով:
Իր խոսքի վերջում Լավրովը հավելել է, որ չի կարող մանրամասներին անդրադառնալ. «Մեր առաջարկները կփոխանցվեն երկրների ղեկավարներին: Նրանք կկայացնեն այդ առաջարկների վերաբերյալ որոշումներ»: