Ոստիկանը բռնվել է կաշառք վերցնելիս և մեքենա գողանալով փորձել փախչել
Ուֆայում ճանապարհային ոստիկանության աշխատակցին մեղադրել են մի շարք լուրջ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է Вести.ру-ն:
Նոյեմբերի 17-ին 34-ամյա ոստիկանը խաչմերուկում կանգնեցրել է խախտում արած վարորդին: Սպառնալով վարչական պատասխանատվության ենթարկել իրավախախտին՝ տեսուչը նրանից պահանջել է երկու հազար ռուբլի գումարի չափով կաշառք:
Իր գործողությունները ֆիքսել են ՃՈ վերահսկող-կանխարգելող բաժնի աշխատակիցները, ում տեսնելով, հանցագործության վայրից փախուստի դիմելու նպատակով տղամարդը որոշել է նոր հանցագործություն անել. նա կանգնեցրել է առաջին անցնող ավտոմեքենան, նստել դրա մեջ և, սպառնալով վարորդին զենքով, պահանջել շարունակել շարժումը: Ավտոմեքենայի ղեկին նստած տղամարդը խաչմերուկներից մեկում փախել է ավտոմեքենայից:
Նշվում է, որ տեսուչը ձերբակալվել է և կալանքի տակ վերցվել. նրան ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի երեք հոդվածով մեղադրանք: