Փարիզում ոստիկանը սպանել է երեք մարդու
Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա և վիրավորել ևս երեքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:
Իրավապահ մարմիններում աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը և քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաև հարևանությամբ բնակվող երկու մարդու:
31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: Agence France-Presse-ի տվյալներով՝ նրա սիրելին դրանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, հեռանում է իրենից:
Ֆրանսիայում այս տարի իրավապահների շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան են եղել արդեն 46 ոստիկան և 16 ժանդարմ: Ըստ հոգեբանների՝ պատճառը աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու անհատական կյանքի դժվարությունների համատեղումն է: