Տղամարդը վիճակախաղով 32 մլն է շահել
Երջանիկ հաջողակը կարողացել է ճիշտ գուշակել բոլոր 6 թվերը: Այս մասին գրում է Ura.ru-ն:
Տղամարդը ապրում է ՌԴ Սուրգուտ քաղաքում:
Նա հաջողակ տոմսը գնել է ընդամենը 50 ռուբլիով: Որից հետո ճիշտ գուշակելով 6 թվերը վաստակել է 32 410 993 ռուբլի:
Նշվում է, որ նախքան այս խոշոր շահումը, տղամարդը ոչ մի անգամ վիճակախաղերով անգամ չնչին գումար չի շահել: