Քեթի Փերին և Ջիջի Հադիդը չեն մասնակցելու «Victoria's Secret»-ի նորաձևության ցուցադրությանը
Շուտով Շանհայում կայանալու է աշխարհահռչակ «Vocitoria's Secret» ընկերության նորաձևության ամենամյա ցուցադրությունը, որին ցավոք չեն մասնակցելու ո՛չ մոդել Ջիջի Հադիդը, ո՛չ էլ երգչուհի Քեթի Փերին, ինչպես պլանավորված էր նախապես:
«InStyle» ամսագրի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններիս չի տրվել Չինաստան մուտքի վիզա, քանի որ որոշ ժամանակ առաջ երիտասարդ մոդելը ծաղրել էր Բուդդահին, իսկ Քեթի Փերիի կրած հագուստը դարձել էր երկրում կազմակերպված բողոքի ցույցի խորհրդանիշ: