Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ (տեսանյութ)
Պետերբուրգցի 27-ամյա գործարար Արտյոմ Մարտիրոսյանը 2016 թվականի հոկտեմբերին առյուծի ձագ է ձեռք բերել, անունը դրել Լեգենդ և սկսել տեսանյութեր տարածել` ներկայացնելով պետերբուրգյան բնակարաններից մեկում առյուծի կյանքը: Այս մասին հաղորդել է Rusarminfo.ru-ն:
«Լեգենդան հայերեն հրաշալի գիտի, քանի որ ես ու ծնողներս նրա հետ հայերեն էինք խոսում»,- հայտնել է Արտյոմ Մարտիրոսյանը` նշելով, որ առյուծը դարձել է Սանկտ Պետերբուրգի մարտական ակումբների թալիսմանը: