Շարապովան սևահեր է դարձել (լուսանկար)
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան սևահեր է դարձել: Թենիսիստուհին նոր լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում:
«Հելոուինն արդեն ավարտվել է, իսկ «Murder Mystery»-ի ընթրիքները դեռ նոր են սկսվում»,- գրել է Շարապովան: Մինչ այս նրա վարսերը բաց գույնի էին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Murder Mystery»-ն, որը թարգմանաբար նշանակում է «Առեղծվածային սպանություն», ամերիկյան հայտնի խաղ է, որի բոլոր մասնակիցները դառնում են ծիծաղելի սպանության վկաները, նրանցիս մեկը` մարդասպան, ում պետք է բռնել: