Սոչիում 37կգ-անոց խաչապուրի են պատրաստել
Սոչիում քաղաքի տոնի կապակցությամբ հսկայական խաչապուրի են պատրաստել, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով տեղի քաղաքապետարանի հաղորդագրությանը:
Խաչապուրին կշռել է 37.5 կիլոգրամ, երկարությունը 230 սանտիմետր է եղել, լայնությունը` 130 սանտիմետր:
Ինչպես հաղորդվում է, խաչապուրին թխել են հատուկ վառարանում: Այն պատրաստելու գործին մասնակցել է շուրջ 10 մարդ: Արդյունքում օգտագործել են 41 կիլոգրամ պանիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստավրոպոլում 4 տոննա քաշով չիզքեյկ են պատրաստել: