Արյուն է, նախնիներ, արյան կանչ. Ֆիլիպ Կիրկորովը խոստովանում է, որ հայ է (տեսանյութ)
Ներկայացնում ենք արխիվային տեսանյութ, որում լրագրող Համլետ Ղուշյանը տարիներ առաջ Ֆիլիպ Կիրկորովից Հայաստանում հարցազրույց էր վերցրել: Տեսանյութը բացառիկ է նրանով, որ հայկական արմատների մասին երբեք չխոսող Ֆիլիպ Կիրկորովը նշում է, որ ինքը հայ է: Երգիչը լրագրողի այն հարցին` արդյո՞ք հայերեն կարողանում է խոսել, նշում է հետևյալը:
«Ոչ միայն խոսում եմ, այլև` երգում: Ամեն դեպքում արյուն է, նախնիներ, արյան կանչ»:
Կիրկորովը նշում է, որ առաջին անգամ է Հայաստանում, ապա հավելում է, որ Ալլա Պուգաչովայի համար Երևանը և Հրազդանն իր գործունեության կարևոր կետերից են:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը ներկայումս միշտ նշում է, որ ինքն ազգությամբ բուլղարացի է, ավելին` տարիներ առաջ տեսահոլովակ էր նկարահանել Թուրքիայի դրոշը պատկերող հագուստով: