Ես հպարտ եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի տակ եմ. Կալիֆոռնիայից օրենսդիրը պատմել է Հայաստան և Արցախ կատարած ուղևորության մասին
Կալիֆորնիա նահանագի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանը LA Times լրատվականին պատմել է իր և մի քանի այլ ամերիկացի պաշտոնյաների հետ Հայաստան և Արցախ կատարած ուղևորության անմոռանալի արկածների մասին:
Ֆրիդմանը եղել է Գլենդելի խորհրդի անդամ, ինչի շնարհիվ առիթ է ունեցել մասնակցելու բազամաթիվ հայակական մշակութային և տոնական միջոցառումների է մասնակցել:
Պաշտոնյաների խումբը Երևանում այցելել է Tumо, Կասկադ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանք հանդիպել են նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Խումբը եղել է նաև Արցախում, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ինձ բախտ վիճակվեց լինել Արցախում, ես հպարտ եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի տակ եմ, դա ինձ համար պատվո շքանշան է»,-ասել է Լաուրա Ֆրիդմանը
Ամերիկացի օրենսդիրներին ուղևորության ընթացքում տպավորել են նաև հայկական ազգային խոհանոցը և պատմամշակութային վայրերը: