Հայազգի Ավակովը` Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կառաջադրվի հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Չեմ առաջադրվի, սակայն ես կորոշեմ, թե ում աջակցել»,- հայտնել է նա:
Ավակովի խոսքով` ուժային մարմինների քաղաքականացումը հանցագործություն է:
«Յուրաքանչյուրը, ով ցանկանում է իր կարիերան կառուցել քրեական գործերով, դատախազական գործունեությամբ, հանցագործ է: Եվ մարդիկ պետք է հասկանան սա»,- հավելել է նախարարը:
Միխայիլ Սաակաշվիլին հորդորել էր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում: