Յակուտսկում հետախուզում է հայտարարվել գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ
Յակուտսկի ոստիկանությունը հետախուզման մեջ է հայտարարել գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ: Այս մասին գրում է News.ykt.ru-ն:
Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության հաղորդագրության` Սմբատ Սահակյանը ծնվել է 1960թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:
Սմբատ Սահակյանի նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել` խարդախության և գործընկերների ֆինանսական միջոցների ապօրինի ներգրավման մեղադրանքներով:
Սկանդալների կենտրոնում հայտնված, կառուցապատմամբ զբաղվող Սահակյանը խախտել է քաղաքակաշինական բոլոր կանոնները` Լերմոնտովի փողոցում առանց թույլտվության բարձրահարկ շենքի մեկ սեկցիա կառուցելով, ինչպես նաև մեկ այլ կառույցի վրա, որը գտնվում է Կորոլենկո փողոցում, ապօրինի կերպով 17-րդ հարկն ավելացնելով:
2016թ. դեկտեմբորի 16-ից դատարանը տնային կալանքը փոխարինել է 5 միլիոն ռուբլու չափով գրավով: