Մահացել է սիցիլիական մաֆիայի «բոսսերի բոսսը»
«Կոզա նոստրա»-ի նախկին ղեկավար Տոտո Ռիինան այսօր մահացել է 87 տարեկանում իտալական Պարմա քաղաքում: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը` հղում տալով «La Repubblica»-ին:
Տոտո Ռիինան, որն առավել հայտնի է «Կարճլիկ» մականունով, մաֆիայի վերջին «բոսսերի բոսսն էր»: Նա ձերբակալվել էր 1993 թվականին 40 մարդ սպանելու մեղադրանքով, ինչպես նաև հարյուրավոր պատվերներով սպանություններում մասնակից լինելու մեջ էր մեղադրվում:
Նրան 26 ցմահ ազատազրկման էին դատապարտել` խիստ ռեժիմով:
Ազատության մեջ գտնվելու վերջին տարում նա սպանել էր դատավորի, ինչպես նաև դատախազի մտերիմ գործընկերոջը: