ՌԴ Մարի Էլ հանրապետությունում ողբերգական վթարի հետևանքով 15 մարդ է մահացել. հայտարարվել է սգո օր (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետության Կիլեմարսկի շրջանում իրար են բախվել ուղևորատար միկրոավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ մահացել է 15 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ևս մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանների կարծիքով` ավտովթարի պատճառը կարող են եղած լինել եղանակային վատ պայմանները: Հանրապետությունում ողջ օրն ուժեղ ձյուն է տեղացել:
Մարի Էլի ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևը հանրապետութունում սգո օր է հայտարարել: