Ֆինլանդիա փախած ռուս գեյերը պարզվել է՝ հարազատ եղբայրներ են
Ֆինլանդիայի դատարանը դատապարտել է երկու գեյ զույգ ներկայացած ռուսներին, ովքեր սեպտեմբերի վերջին իրենք իրենց դանակով վնասվածքներ են հասցրել Հելսինկիում երկրի կառավարության շենքի աստիճաններին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Երիտասարդները դատապարտվել են 30 օրվա պայմանական ազատազրկման և պարտավոր են վճարել յուրաքանչյուրը 80-ական եվրո տուգանք:
Տղամարդիկ ներկայացել են ֆիննական պաշտոնյաներին կեղծ անուններով և ապաստան խնդրել, պատճառաբանելով, որ իրենց հայրենիքում իրենք ճշման և հետապնդման են ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման համար:
Ռուսական հատուկ ծառայությունը հայտնաբերել է կեղծարարների իրական անձնագրերը:
Տղամարդիկ իրենց դանակահարել են որովայնի շրջանում կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 22-ին: Նրանք հոսպիտալացվել էին:
Վերջինները մեղադրում էին Ֆինլանդիայի իշխանություններին չհասկացված լինելու մեջ: