Եվրախորհրդարանի բանաձևը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին
Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել։ Այս բանաձևը սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։
Բանաձևում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական թշնամանքը։
Բանաձևում վերահաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը, և 2009թ. ընդունված հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում։
Բանաձևում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտությունը կարգավորելու համար: Իրականացնել այս սկզբունքները, քանի որ այն չի կարող կարգավորվել ռազմական ուժի կիրառմամբ։
«Կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների բարձր մակարդակով բանակցություններ վարել և Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջև վստահության ամրապնդման ուղղված միջոցառումներ իրականացնել»,- մասնավորապես նշված է բանաձևում։