Քիմ Քարդաշյանը իր օծանելիքի վաճառքի առաջին օրը ավելի քան 10 միլիոն դոլար է վաստակել
Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը օնլայն վաճառքի է հանել իրCrystal Gardenia, Crystal Gardenia Oud и Crystal Gardenia Citrus օծանելիքները, որոնք արդեն 24 ժամ անց 37-ամյա հայուհուն 10 միլիոն դոլարով ավելի հարուստ են դարձրել. գրում է TMZ հարթակը:
Քիմն արտադրել է ընդհանուր առմամբ 300 000 սրվակ օծանելիք և հաշվի առնելով վաճառված սրվակների քանակը օրվա վերջում հայուհին կվաստակի մոտ 16 միլիոն դոլար:
Նշվում է, որ Քիմն ինքն է մասնակցել իր օծանելիքի ստեղծման գործընթացին՝ սկսած բույրից մինչև տուփի դիզայնը: