Ստեղծվել է ադամանդե «iPhone X»՝ մոսկովյան մեկ բնակարանի գնով (լուսանկար)
Ռուսական սմարթֆոնների և աքսեսուարների բարձրակարգ «Caviar» բրենդը անոնսով ներկայացրել է «iPhone X»-ի թողարկումը, որը զարդարված կլինի 344 ադամանդով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հեռախոսի գինը, որը ներառվել է «Ռուսաստանի ունեցվածքը» հավաքածուի մեջ, կազմում է 2.4 միլիոն ռուբլի: Այս գնով Մոսկվայում հնարավոր է մեկսենյականոց բնակարան գնել:
Հեռախոսի կորպուսը ծածկված է ոսկով և զարդարված է ադմանդներով և սուտակներով: Այս մոդելը կստեղծվի մեկ նմուշով:
Հավաքածուի առանցքային գաղափարը եզակի, թանկարժեք և ունիկալ նյութերի և տեխնիկայի օգտագործումն է: