Պեդոֆիլ հոգևորականը գայթակղել է 7 տղայի ու մեկ աղջկա և ազատազրկվել
Դանիայում 47-ամյա հոգևորական Դեն Պեշակին դատապարտել են 10 տարվա ազատազրկման պեդոֆիլիայի (Սեռական այլասերվածության դրսևորման ձև երեխաների նկատմամբ) համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Danmarks Radio»-ին:
Ռադիոկայանի տվյալներով՝ Պեշակը գայթակղել է 7 տղայի և մեկ աղջկա՝ 12-ից 16 տարեկան:
Պեշակին կալանավայրից դուրս գալուց հետո կարգելվի ծառայել որպես հոգևորական, ինչպես նաև որևէ տարածքում միայնակ գտնվել 18 տարեկանը չլրացած անձանց հետ: