Մեդվեդևին նկատել են նոր «iPhone X»-ով
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը լուսանկարում վանքը նոր «iPhone X»-ով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դմիտր Մեդվեդևը վաղուց է հայտնի «Apple» ընկերության հանդեպ տածած իր սիրով, սակայն ավելի վաղ նրան նկատել են նաև այլ ընկերությունների սմարթֆոններով:
Այս սմարթֆոնի վաճառքն աշխարհում մեկնարկել է նոյեմբերի 3-ից:
Ռուսաստանում նոր «iPhone X»-ը վաճատվում է՝ սկսած 79 990 ռուբլուց մինչև 91 990 ռուբլի: