Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին է նվիրել Միխայիր Վռուբելի գողացված կտավը (տեսանյութ)
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Պուտինը նշել է, որ այդ նկարը դժվար ճակատագիր է ունեցել: 1995-ին այն Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացվել է:
Նկարը հաջողվել էր գտնել անցյալ տարի, ամբողջական վերականգնումից հետո հնարավոր է դարձել նկարի սկզբնական տեսքը վերականգնել:
Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին արժեքավոր նկարի համար շնորհակալություն է հայտնել:
Путин вернул армянскому народу акварель Врубеля "Ангел с душой Тамары и Демон" pic.twitter.com/ibGArsQt8p
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 15 ноября 2017 г.