Ջիգարխանյանն իր աշխատասենյակի թաքնված տեսախցիկների զոհն է դարձել. հարուցվել է քրգործ
Արմեն Ջիգարխանյանի մասին ապօրինի վկայությունների հավաքման հարցով քրեական գործ է հարուցվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նրա աշխատասենյակում հայտնաբերվել են թաքնված տեսախցկներ:
«Գործի շրջանակում խուզարկություններ են իրականացվել, դերասանի աշխատասենյակում իրավապահ մարմինները հայտնաբերել են գաղտնի տեսախցիկներ: Թե ինչպես և ինչ նպատակով են դրանք տեղադրվել, այժմ պարզվում է»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Քննության շրջանակում այս պահին կասկածյալ չկա: