Հայոց ցեղասպանության մասին հոլովակը ներկայացվել է «KLIK» անիմացիայի միջազգային փառատոնին (տեսանյութ)
Ամստերդամում Ուկրաինայի հայերի միության սոցիալական հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին:
«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:
Հհոլովակը Ուկրաինայում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել: