Շուշաննա Թովմասյանը 25-ամյակը նշել է սիրելիի հետ (լուսանկարներ)
Շուշաննա Թովմասյանը երեկ դարձել է 25 տարեկան: Հայկական մի շարք սերիալներից և նախագծերից հայտնի դերասանուհին այս անգամ նախընտրել է մեծ խնջույք չկազմակերպել, ինչպես արել է նախկինում:
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ տարեդարձն առաջին անգամ նշել է սիրելիի՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ՝ առանց հարցազրույցների և տոնական լուսանկարների:
Դերասանուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլորին՝ կեսգիշերից սկսած իրեն ջերմ բարեմաղթանքներ հղելու համար.«Այս տարեդարձիս ևս բազում անակնկալներ և շնորհավորանքներ եղան, որոնց մասին չեմ ցանկանա խոսել»: