Թրամփը ավելի քան 1.5 հազար կեղծ հայտարարություններ է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ընտրվելու օրից 1628 կեղծ կամ սխալ հայտարարություն է արել: Հաշվարկները տրամադրում է The Washington Post-ը:
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ի դրությամբ Թրամփը իր դիրքում անցկացրել է 298օր‚ այդպիսով նա միջինում օրական 5.5 կեղծ հայտարարություններ է անում:
Ինչպես գրում է Mashable-ը եթե նման միտումը պահպանվի‚ ապա 2017-ի ավարտին նա կանի շուրջ 2 հազար կեղծ հայտարարություններ: Իսկ մինչև իր նախագահական ժամկետի (4 տարի) ավարտին նա կանի 8 հազար կեղծ հայտարարություններ:
Ըստ հաշվարկների՝ ԱՄՆ նախագահը սուտ է հայտնում կամ սխալներ է կատարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի‚ հարկերի‚ ամերիկյան ֆոնդային շուկայի և Obamacare առողջապահական ծրագրի մասին խոսելիս: