«Երեկոյան Ուրգանտ» հաղորդման համակարգողներին մեղադրել են սեքսիզմի մեջ
Համացանցում ուշադրության է արժանացել «Երեկոյան ՈՒրգանտ» (Вечерний Ургант)‚ որի համակարգողները կատակել են այն կարծրատիպի մասին‚ որ կինը չի կարողանում մեքենա կայանել:
«Մենք տեղադրում ենք տղաների համար նախատեսված կայանատեղիների աղջիկների համար նախատեսվածներից առանձին»‚ - գրել են նրանք՝ հրապարակելով ուղիղ և թեք կայանման գծերով նկար:
На одном из столичных рынков появилась новая табличка – «Парковка для женщин». Специальные места рядом с рынком сделаны для удобства женщин, чтобы им не приходилось тащить тяжелые сумки на другой конец парковки.
— Вечерний Ургант (@Urgant_Show) 14 ноября 2017 г.
Мы размещаем схему парковок для мужчин и отдельно для женщин. pic.twitter.com/bFSJQYJDtQ
Ըստ հրապարակման մեկնաբանությունների կատակը դուր չի եկել հաղորդման հետևողներին‚ ովքեր մեղադրել են թիմին սեքսիզմի մեջ և պահանջել նյութը ստեղծողին հեռացնել աշխատանքից:
«Ջնջեք և հեռացրեք այն մարդուն‚ ով հորինել է սա» - գրել է նրանցից մեկը
Մյուսն էլ հետաքրքրվել է. «Աղջիկները կարող են կայանել տղամարդկանցից ավելի լավ. սա ի՞նչ սեքսիզմ է»:
Մի քանիսը դիմել է հայհոյանքների և մեղադրել համակարգողներին գենդերային կարծրատիպերի տարածման մեջ: