Քիմ Քարդաշյանը վերջապես խոսել է իր 3-րդ երեխայի մասին (լուսանկարներ)
Երկար ժամանակ 37-ամյա Քիմ Քարդաշյանը հարցազրույցների ժամանակ իր 3-րդ երեխայի մասին‚ ումով հղի է փոխնակ մայրը‚ լռում էր: Սակայն baby shower երեկույթի ժամանակ աստղը որոշել է պատմել‚ թե ինչպես է նախապատրաստվում 3-րդ երեխայի ծննդյանը:
«Այս անգամ ամեն բան այլ կերպ է: Մարդիկ սխալվում են‚ եթե մտածում են‚ որ ես հեշտ ելք եմ գտել: Ինդ թվում է նման քայլի դիմեր ավելի դժվար է‚ քանի որ իրավիճակը դուք եք վերահսկում: Իհարկե գտնում եք այնպիսի մադու‚ ում վստահում եք: Սակայն ծանր է գիտակցել‚ որ առաջին երկու երեխաներին ես ինքնս եմ կրել‚ բայց երրորդին չեմ կարող: Նոր փորձը ինձ համար ավելի դժվար է‚ քան նախորդը» -ասում է Քիմը:
Հիշեցնենք‚ որ Քանյե Վեսթի կինը ավելի վաղ ասում էր‚ որ փոխնակ մոր է ընտրել քանի որ ծանր գաստոզ է ունեցել նախորդ հղիության ընթացքում: Բացի այդ Քիմի մոտ խնդիրներ կային ընկերքի կմչման հետ‚ այսպես կոչված ներաճած ընկերք: Սակայն հեռուստահայտնությունը կարծում է‚ որ ավելի լավ կլիներ փոխնակ մոր ծառայություններին չդիմել:
Ընտանիքում նոր երեխայի ավելացմանը պատրաստվում են Քիմի ավագ երեխաները՝ 4-ամյա Նորթը և 2-ամյա Սեյնթը:
«Երեխաները հուզված են: Նրանե իմ փորը չեն տեսնում‚ բայց լսում են‚ թե ինչպես եմ ամեն 2 վայրկյանը մեկ բողոքում: Մենք հաճախ քննարկում ենք տեղի ունեցածը‚ դրա համար ինձ թվում է‚ որ նրանք հուզվում են: Որդիս շատ բան չի հասկանում‚ դրա համար չգիտեմ‚ թե նա ինչպես կվերաբերվի ընտանիքի նոր անդամին: Իսկ աղջիկս իրոք հուզված է:»