Չեչնիացի գեյը ներողություն է խնդրել Քադիրովից
Չեչնիայի բնակիչ Մովսար Էսկարխանովը «Գրոզնի» հեռուստաալիքով ներողություն է խնդրել հանրապետության ղեկավարից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Այժմ երիտասարդը գտնվում է Գերմանիայում, նրա կողմից հոմոսեքսուալության ճանաչումն արվել է արևմտյան լրագրողների ճնշման տակ, ինչպես նշել է ինքը: «Նրանք ինձ խայտառակ էին անում չեչենական ազգի և իշխանությունների առաջ: Դրա համար ես ներողություն եմ խնդրում Չեչնիայի բնակիչներից, Չեչնիայի ղեկավարությունից, չեչեններից, ովքեր ապրում են Հյուսիսային Կովկասում և Եվրոպայում»,- հայտնել է նա:
Չեչեն երիտասարդը նշել է, որ ինքն է հրավիրել «Time» ամսագրի լրագրողներին: Նա հավելել է, որ հակաէպիլեպսիկ հաբեր է ընդունել: