«Победа»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ծեծկռտուքի պատճառով
«Победа» ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դոնի Ռոստովից Մոսկվա, ստիպված է եղել վայրէջք կատարել Վոլգոգրադում ինքնաթիռում սկսված ծեծկռտուքի պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Վայրէջք կատարելուց հետո ծեծկռտուք նախաձեռնած ուղևորին ոստիկանները դուրս են բերել ինքնաթիռից առանց ուղեբեռի:
Ինչպես «РИА Новости» լրատվական գործակալությանը հաղորդել է ավիաընկերության լրատվական ծառայությունը, Ռոստով-Վնուկովո չվերթի DP104 ինքնաթիռը վայրէջք է կատարել Վոլգոգրադում «ինքնաթիռում ուղևորի կողմից վարման կանոնները խախտելու պատճառով»: Ծեծկռտուքի հանգամանքները դեռևս անհայտ են: