Շքեղության հարկը մեր երկրում 3 տարի է՝ չի գործում, ու ոչ ոք հացադուլ չարեց, երբ մի քանի պարարտ ուղեղներ սկսեցին օրենքը չեղարկելու լոբբինգը
Որոշ ժամանակ առաջ իմ անձնական ուսումնասիրությունն արեցի ՀՀ տարածքում գրանցված գերթանկարժեք Bentley մեքենաների մասով։ ՀՀ տարածքում գրանցված Bentley-ների քանակը մոտ 130 էր։
Ամբողջ քաղաքակիրթ ու սոցիալական ուղղությունը վերցրած աշխարհում (օրինակ՝ Ֆրանսիա) գործում է շքեղության հարկ։ Ես տնտեսագետ չեմ, բայց միայն 130 Bentley-ի շքեղության հարկը կազմում է մոտ 4 միլիոն դոլար։
Չեմ հաշվում Ռոլս ռոյսերը, Պորշերը, Ռենջ Ռովերները, գերթանկարժեք Մերսեդեսները, Լեքսուսների առանձին մոդելներ, գերթանկարժեք դղյակների մասին լռում եմ։ Միայն Bentley-ների 4 միլիոնով կարելի էր 2 տարի ամսական 1000 դոլարական աշխատավարձ տալ 160 գիտնականի կամ զինվորականի (ըստ ցանկության, նայած ինչն ենք զարգացնում), կամ 100 հատ 40 000 դոլարանոց գիտական գրանտ հատկացնել։
Շքեղության հարկը մեր երկրում 3 տարի է չի գործում ու ոչ մեկի (պարդոն) տանձին չի, ոչ ոք դասադուլ, գործադուլ, հացադուլ չարեց, երբ մի քանի պարարտ ուղեղներ սկսեցին օրենքը չեղարկելու լոբբինգը։ Մի քանի պայմանական Bentleyատեր ճարպկությամբ հանեցին սոցիալական բաղադրիչի այս կարևոր կետը ապահովող օրենքը։ Արդյունքում Bentley-ների քանակը մեր երկրում աճեց, զուգահեռաբար աճեց նաև գյորմամիշների քանակը։
Գիտնականների քանակը ու վիճակը մնաց նույնը։
Նարեկ Մալյան. Ֆեյսբուք