Դժբախտություն Սաակաշվիլիի ընտանիքում. Սաակաշվիլին սգի մեջ է
Մահացել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի տատիկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Хроника+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Քիլաձեն:
«Տիկին Մզիա Ցերեթելին մահացավ: Ցավակցություններ եմ հայտնում Թեմուր և Ջուլի Ալասանիայի ընտանիքներին, Միխայիլ Սահակաշվիլիին », - գրել է նա:
Ըստ Sputnik-ի, տատիկն ակտիվորեն աջակցում էր Սաակաշվիլիին՝ քաղաքականության մեջ::
Նշվում է, որ նա 85 տարեկան էր: