Գլենդելում ԱՄՆ նախկին նախագահի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել
Գլենդելում ձերբակալվել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով կողոպուտ իրականացրած հայեր: Ըստ Glendale News-Press-ի` ձերբակալվածներից երկուսը 20-ամյա Գագիկ Սարգսյանը և 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են, իսկ երրորդ անձը 17 տարեկան է, սակայն նրա ազգության մասին ոչինչ չի նշվում:
Հայ տղաներին ձերբակալել և տարել են բանտ, իսկ 17-ամյա տղային տեղափոխվել են անչափահասների համար նախատեսված կալանավայր:
Նշվում է, որ ձերբակալվածների ﬔքենայից հայտնաբերել են նաև հրազեն, թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր: