Պուտինը փորփրել է ռուս նախարարի «iPhone»-ը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովի շրջանակում նկատել են «iPhone»-ով, որը պատկանել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսմ Օրեշկինին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ռեպորտաժի հեղինակներին չի հաջողվել պարզել, թե ինչն էր կոնկրետ հետաքրքրում Վլադիմիր Պուտինին Օրեշկինի «iPhone»-ում:
«Կարելի է ենթադրել, որ թեման տնեսական է»,- նշում են ռուսական «Россия 1» հեռուստաընկերության լրագրողները: Եթերում չի ցուցադրվում, թե ինչպես է նախագահը հետ փոխանցում հեռախոսը նախարարին:
Տեսանյութը դիտել 19:30 րոպեից: