Պուտին-Էրդողան բանակցություններն ավելի քան 4 ժամ են տևել
Այսօր Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են չորս ժամից ավել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հանդիպման արդյունքներն ամփոփելիս Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գրեթե վերականգնվել են երկարատև ճգնաժամից հետո: Նկատվում է ակտիվացում տարբեր ուղղություններով:
Բանակցությունների թեմաներից է եղել Սիրիայում իրավիճակի կարավորման հարցը, «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Ակկույու» ատոմակայանի կառուցման հարցը: