Մոսկվայում կինը դանակահարել է իր 4-ամյա երեխային, այնուհետև ինքնասպան եղել
Մոսկվայում հայտնաբերվել են կնոջ և նրա 4-ամյա երեխայի դիերը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mash» տելեգրամյան ալիքին:
Ինչպես հաղորդվում է, կինը դանակահարել է երեխային, դա երևում է երեխայի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքներից, որոնք ստացել է դանակի հարվածներից, իսկ հետո ինքնասպան է եղել:
Հաղորդվում է, որ մարմինների կողքին հայտնաբերվել է մահվանից առաջ թողած գրառում, որի մեջ կինն իր բարեկամներին խնդրում է վճարել կոմունալ ծառայությունները: