Իրան-Իրաք սահմանի 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է 4 հետցնցում
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ժամը 18:20-ին կապ է հաստատվել Իրանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի 3-րդ քարտուղարի հետ, ով հաղորդեց, որ ավերածություններ հիմնականում առկա են Սալաս Բաբաջանի, Սարփոլ Զահաբ քաղաքներում և Օզգոլեում:
ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: