Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկը վաճառվել է 20 հազար դոլարով
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում Տորոնտոյում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Հավաքագրվել 530 հազար ԱՄՆ դոլար:
Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկը վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
Միջոցառումը նվիրված է եղել Կանադայի 150 և Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։