Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի (տեսանյութ)
Ընդհատակյա ցնցումները ֆիկսվել են Բաղդադից 204 կմ դեպի հյուսիսարևելք և իրանական Կերմանշահ քաղաքից 104 կմ արևելք ընկած շրջաններում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով երկրաշարժի մագնիտուդը 7.2 է հասել: Օջախը 10 կիլոմետր խորությամբ է:
Սեյսմոլոգները հիմնական ցնցումից հետո 14 հետցնցումներ են գրանցել՝ 2.3 բալլից մինչև 4.1 բալլ ըստ Ռիխտերի սանդղակի:
Ըստ տեղեկությունների՝ զոհերի թիվը 339-ի է հասել‚ իսկ տուժողները՝ 2500-ից ավելի: