Սահակաշվիլու ղեկավարած նոր երթը Ռադայի մոտ
Կիևում՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ, ավարտին է մոտեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին քաղաքապետ Միխաիլ Սահակաշվիլու նոր ուժերի «Վրդովվածների մարշը» շարժումը: Այս մասին հաղորդում է ուկրաինական Unian կայքը:
Շարժման անդամները պայքարում են հակակոռուպցիոն դատարան ստեղծելու և Ուկրաինայի նախագահի իմպիչմենտի համար:
Շարժման մասնակիցները գոչում էին «Ոտքի Ուկրաինա», «Կոռուպցիան սպանում է», «Իմպիչմենտ»:
Նրանց բողոքի երթը սկսվել է Միխայլովյան հրապարակից ու շարունակվել Սահմանադրության հրապարակում:
Երթը հսկել են շուրջ 300 իրավապահներ: