Հայկական առաջին խաղ-գիրքը արվեստի և արվեստագետների մասին
Նոյեմբերի 10-ին «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ հայ արվեստն ուսուցանող «Արվեստ» հայկական առաջին խաղ-գրքի շնորհանդեսը:
Այն մատչելի և պատկերավոր կերպով երեխաների համար բացահայտում է 12 հայ մեծանուն նկարչի՝ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները:
Խաղ-գրքի նպատակն է բարձրացնել հայ երեխաների հետաքրքրությունը հայկական արվեստի նկատմամբ, նպաստել նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը՝ վառ գույների, պատկերների և հետաքրքիր խաղի միջոցով: