Տիգրան Համասյանի մենահամերգը Գյումրիում (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մենահամերգով իր ծննդավայր Գյումրիում էր:
Դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճը ողողված էր համասյանական արվեստի երկրպագուներով:
Տիգրանն իր նոր ու անկրկնելի ստեղծագործություններով հանդիսատեսին տարավ դեպի բարձրաճաշակ երաժշտության համասյանական աշխարհ՝ լցնելով ունկնդրի հոգիներն իր մեղեդու վերթևումներով:
2018 թվականի փետրվարին լույս տեսնող Տ.Համասյանի նոր ստեղծագործությունների ձայնասկավառակը նվիրված կլինի Գյուրմրիի՝ For Gyumri վերնագրով:
Մենահամերգի ողջ հասույթը Տիգրան Համասյանը նվիրեց «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»: