Ախթալա խոշորացված համայնքի փախստականաբնակ գյուղերի խնդիրների քարտեզ
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում , Մեծ Այրում փախստականաբնակ գյուղերի խնդիրների քարտեզ:
1. Մեծ և Փոքր Այրում գյուղերը չունեն խմելու ջուր, լեռնային աղբյուրները, որոնք չեն բավարարում գյուղի կարիքներին ամառները ցամաքում են, ձմռանը սառչում :
2. Գյուղը գազաֆիկացված չէ,
3. Գյուղում չկա գիշերային լուսավորություն ,
4. Որոգման համակարգը թերի է, տնամերձ հողամասերը առհասարակ չունեն որոգման ջուր,
5. Համայնքում երիտասարդները զրկված են մշակութային, արվեստի և սպորտի ուսուցման հնարավորություններից, բացակայում է արտադպրոցական գործունեությունը, այն ինչ կազմակերպվում է , իրականացվում է Վորլդ Վիժն, COAF և CCMS կազմակերպությունների կողմից,
6. Համայնքում է տեղակայված արդյունաբերական թափոնների « Նահատակ » պոչամբարը, որը աղտոտում է համայնքի շրջակա միջավայրը,
7. Համայնքի գյուղատնտեսական հողերի մեծ մասը չի մշակվում,
8. Գյուղի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, վերանորոգման կարիք ունի, 9. Ներհամայնքային ճանապարհները վատ վիճակում են,
10. Համայնքի բուժկետը խիստ անմխիթար, վիճակում է, վերանորոգման խնդիր կա,
11. Համայնքի տների մեծ մասը դեռևս ադրբեջանաբնակ ժամանակաշրջանի ռեմոնտի ազդեցության ներքո է, բնակֆոնդը վերանորոգման և ամրացման կարիք ունի ,
12. Համայնքում բարձր է գործազրկությունը,
13. Սոցիալապես անապով ընտանիքները շատ ե և համակարգային աջակցության կարիք ունեն,
14. Մանկապարտեզը չունի կենտրոնացված ջեռուցում,
15. Գյուղատնտեսական ապրանքները սպառման խնդիր են ունենում ամեն տարի, օրինակ խաղողը,
16. Համայնքը չունի մշակույթի տուն,
17. Համայնքում չկան կանգառներ,
18. Փոքր Այրում գյուղում չկա տխրությունների և ուրախությունների սրահ,
19. Համայնքում չկա համայնքային կենտրոն,
20. Փոքր Այրում գյուղի գերեզմանատունը ցանկապատված չէ,
21. Համայնքում աղբահանությունը կատարվում է տարերայնորեն, չկան աղբամաններ,
22. Համայնքը չունի աղբատեղի:
Օլեգ Դուրգարյան. Ֆեյսբուք