«Օրենքով գողերը» պայքար են սկսել «գահի» համար
Էդիկ Օսետրինան պատրաստվում է պայքարել ռուսական մաֆիայի «բոլոր բոսսերի բոսսի» կոչման համար:
«№ 1 օրենքով գողի» աթոռի համար պայքարը գնալով ավելի է սրվում: Ռուսական մաֆիայի ներկայիս առաջնորդ Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանում որոշել են, որ նրա ժառանգորդը կդառնա գանգստեր Վասիլի Խրիստոֆորովը (Վասհա Վոսկրես): Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը:
Սակայն նա պետք է բախվի լուրջ դիմակայության. «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով իր կողմնակիցներից հզոր կոալիցիա է ձևավորում, արդեն աջակցություն է ստացել Գելա Կարդավայից և Վագիֆ Բակինսկիից:
Ինչպես գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, Էդուարդ Ասատրյանը վերջին շաբաթների ընթացքում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել: Նա ամեն շաբաթ բանակցություններ է վարում տարբեր «օրենքով գողերի» հետ՝ ստեղծելով սեփական ազդեցիկ կլանը: Եվ աջակցողներ նա ստիպված գտնվում է նախկին թշնամիների շարքում:
Այսպես, գործակալության զրուցակցի խոսքով՝ Օսետրինան բարեհաջող բանակցություններ է վարել «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլիի (Գիա Դլիննի) հետ, ով իր համաձայնությունն է տվել Ասատրյանին աջակցելու հարցում: Նաև խորհրդակցություններ են սկսվել մաֆիոզներ Վագիֆ Սուլեյմանովի հետ, ով նախկինում աչքի չի ընկել Օսետրինայի նկատմամբ տածած համակրանքով, իսկ երբ դեռ կենդանի էր Դեդ Հասանը, բազմիցս բավականին տհաճ կերպով է խոսել նրա մասին:
Վագիֆը հիմա լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի, քանի որ կառավարում է մի շարք գործընթացներ մեծածախ շուկաներում, այդ թվում նրանում, որը գտնվում է Կալուժսկոյե մայրուղու վրա։ Անձամբ ծանոթ է շուկայի տերերի հետ, բայց Վագիֆը միշտ մարտիկների սեփական մեծ խմբի պակաս է ունեցել։ Այդ իսկ պատճառով նա ժամանակին կոալիցիայի մեջ է մտել «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ (Լոտու Գուլի), ում զինված մարտիկները բավարար քանակով են եղել։ Սակայն այդ միությունն ի սկզբանե թվացել է ոչ առանձնահատուկ հուսալի, ավելի շուտ նաև ուղղված ընդդեմ ընդհանուր թշնամու՝ «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լյանկորանսկի, ով սպանվեց Թուրքիայում)։
Ռովշանի մահվան պահից Վագիֆը նոր ուժային աջակցության որոնումներ է սկսում։ Նրան դա խոստանում է Օսետրինան։ Վագիֆի ու Ասատրյանի մոտ գտնվել է նաև ընդհանուր թշնամի, ինչն էլ թույլ է տվել նրանց ստեղծելու կոալիցիա։ Խոսքը դաղստանցի «հեղինակություն» Ամիրի մասին է։ Ամիրը ծեծի էր ենթարկել Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերգեյ Բենթլին)։ 2014 թվականի ամռանը Բենթլին հետաքրքրություն էր դրսևորել մայրաքաղաքի ավտոսրահերից մեկի գործունեության նկատմամբ։ Կողմերի զրույցը չէր հաջողվել և ավարտվել էր ծեծկռտուքով։
Ամիրից վրեժխնդիր լինելու թեմայով է Էդուարդ Ասատրյանը միավորվել մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրայի հետ (Միրոն)։ Նա խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի դեմ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանը նույնիսկ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնն այլ «օրենքով գողերի» հետ ծեծի էր ենթարկել Էդուարդին և նրա որդի Սերգեյին։
Ասատրյանների ծեծի այլ մասնակից է եղել «օրենքով գող» Գելա Կարդավան։ Հատկանշական է, որ նրա հետ նույնպես Ասատրյանն այժմ հաջող բանակություններ է վարում։ Կարդավան արդեն տվել է իր համաձայնությունը Էդուարդի կլան անցնելու հարցով:
Գելան Օսետրինայի հետ շփվում է ոչ լավ կյանքից։ Դեռևս այն ժամանակ, երբ Շաքրոն ազատության մեջ էր, Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկար ժամանակ փորձում էր դրանք վերականգնել։ Նրան դրանում վերջերս համաձայնել էր օգնել ազդեցիկ «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեն (Գիա Քութայիսկին)։ Սակայն Զվիադաձեն միանգամայն տհաճ հեռախոսազրույց է ունեցել Շաքրոյի ներկայացուցիչների հետ։ Ասվածի ընդհանուր միտքը եղել է այն, որ Գելայի թագազրկման մասին որոշումն ընդունել են Քալաշովն ու այլ հարգարժան «ծերունիներ», այդ պատճառով նրանց որոշման չեղարկումը տարօրինակ կլիներ Գիայի կողմից։
Այժմ Ասատրյանը խոստանում է հավաք անցկացնել, որի ժամանակ Կարդավայի «գողական» կարգավիճակը կվերականգնվի։