Առաջին տիկինը դասեր քաղեց. Մելանյա Թրամփն իր էլեգանտ ոճը փոխարինեց սպորտայինով (լուսանկարներ)
Եթե ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի բոլոր նախորդ կերպարները, որոնցով նա ներկայանում էր ասիական տուրի ընթացքում, համացանցում և մամուլում քննարկումների գլխավոր թեման էին դառնում, ապա այս անգամ հայտնի դեմքն ընտրել էր պարզ և հարմարավետ հագուստ՝ բաց տաբատ, տաք սվիտեր և բաճկոն: Հենց այսպիսի տեսքով էր նա ներկայացել Ալյասկայում ռազմաբազայի աշխատակիցների երեխաներին: