ՌԴ-ում ամենավաճառվող մեքենաների թոփ-10-ը՝ ըստ «Forbes»-ի
«Forbes» ամսագիրը հոկտեմբեր ամսվա վաճառքի ցուցանիշով կազմել է Ռուսաստանում ամենավաճառվող մեքենաների ցանկը: Հատկանշական է, որ թոփ-10-ում հայտնվել է հայրենական արտադրության միանգամից 4 ներկայացուցիչ: Այս մասն գրում է Life.ru-ն:
Ռուս վարորդների շրջանում ամենահայտնի մեքենան «KIA Rio»-ն է: Անցած ամսվա ընթացքում այն ձեռք է բերել գրեթե 9 հազար վարորդ:
Ցանկի երկրորդ հորիզոնականում «LADA Granta»-ն ՝ 8200 վաճառված օրինակով: Եռյակը եզրափակում է «АвтоВАЗ»-ի ներկայացուցիչ «LADA Vesta»-ն՝ 6600 օրինակով:
Չորրոդ և հինգերորդ հորիզոնականում «Hyundai Creta»-ն և «Hyundai Solaris»-ն են: Վեցերորդում ՝ «Volkswagen Polo»-ն, յոթերորդում՝ «Renault Duster»-ը, 8-րդում՝ «LADA Largus»-ը, 9-րդում՝ «LADA ХRAY»-ը: Տասնյակը եզրափակել է «Renault Logan»-ը: